Նապոլին շարունակում է տպավորել` խոշոր հաշվով հաղթելով Բոլոնիային🎥

Նապոլին շարունակում է տպավորել` խոշոր հաշվով հաղթելով Բոլոնիային🎥

29/10/2021 - 00:45

Իտալական Ա սերիայի 10-րդ տուրի վերջին խաղում «Նապոլին» սեփական հարկի տակ մրցեց «Բոլոնիայի» դեմ։

Լուչիանո Սպալետիի թիմը ողջ հանդիպման ընթացքում ուներ ինչպես խաղային, այնպես էլ տարածքային տոտալ առավելություն, ինչն էլ նպաստեց, որ նեապոլիտանական ակումբը հաղթեց 3:0 հաշվով։

«Նապոլիի» կազմից դուբլի հեղինակ դարձավ թիմի ավագ Լորենցո Ինսինյեն` երկու անգամ հստակ իրացնելով 11-մետրանոցը։

Մեկ անգամ էլ աչքի ընկավ Ֆաբիան Ռուիսը։

Հավելենք, որ Ինսինյեն Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում խփել է արդեն 4 գոլ և բոլորն էլ 11-մետրանոցից։

Այս հաղթանակից հետո «Նապոլին» վաստակց 28 միավոր և կրկին գլխավորեց Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։

«Բոլոնիան» մնաց նախապես վաստակած 12 միավորով և զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023