Նապոլին շաբաթվա մեծ մասն անցկացնելու է փակ դռների հետևում

Նապոլին շաբաթվա մեծ մասն անցկացնելու է փակ դռների հետևում

09/01/2024 - 10:45

Իտալական Ա սերիայի 19-րդ տուրում գործող չեմպիոն «Նապոլին» հյուրընկալվելիս 0:3 հաշվով պարտվեց «Տորինոյին»։

Այդ պարտությունից հետո «աձուրիներն» անցնող շաբաթվա մեծ մասն անցկացնելու են փակ դռների հետևում։

«Ցլերի» դեմ կայացած հանդիպումից հետո «Նապոլիի» սպորտային տնօրեն Մաուրո Մելուզոն հայտարարեց, որ ակումբի ֆուտբոլիստներին փակելու են ակումբի մարզաբազայում։

Այդուհանդերձ, ըստ La Gazzetta dello Sport-ի տեղեկությունների, «աձուրիների» ֆուտբոլիստներն այժմ փակված են ոչ թե ակումբի մարզաբազայում, այլ Նեապոլի Serapide հյուրանոցում։

Աղբյուրի փոխանցմամբ` անցնող շաբաթվա ընթացքում ակումբը մարզվելու է հենց հյուրանոցում։

Հայտնի չէ, թե որքան ժամանակ է «Նապոլին» նման ռեժիմով անցկացնելու, սակայն ակնկալվում է, որ «աձուրիները» հյուրանոցում կմնան մինչև Ա սերիայի 20-րդ տուրում կայանալիք «Սալերնիտանայի» դեմ հանդիպումը։

Հավելենք, որ «Նապոլի» – «Սալերնիտանա» հանդիպումը կայանալու է հունվարի 13-ին` Երևանի ժամանակով 18:00-ից սկսած։

Վերջում ավելացնենք, որ Ա սերիայի առաջին շրջանից հետո «Նապոլին» վաստակել է ընդամենը 28 միավոր և զբաղեցնում է միայն 9-րդ հորիզոնականը` առաջատար «Ինտերին» զիջելով 20 միավոր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023