Նապոլին ճախրում է` ջախջախելով Այնտրախտին🎥

Նապոլին ճախրում է` ջախջախելով Այնտրախտին🎥

16/03/2023 - 01:55

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Նապոլին» սեփական հարկի տակ մրցեց «Այնտրախտի» դեմ։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Նապոլին» հյուրընկալվելիս հաղթել էր 2:0 հաշվով։

Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանն, ապա Լուչիանո Սպալետիի թիմը գրեթե ողջ ընթացքում ուներ տոտալ առավելություն` ջախջախելով 3:0 հաշվով։

Նեապոլիտանական ակումբի կազմից դուբլի հեղինակ դարձավ Վիկտոր Օսիմենը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Պյոտր Զելինսկին։

Այսպիսով, «Նապոլին» ընդհանուր դիմակայությունում հաղթեց 5:0 հաշվով և պայքարը կշարունակի Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023