Նապոլին խոշոր գումարի դիմաց գնեց Իտալիայի հավաքականի պաշտպանի տրանսֆերը
«Նապոլին» գնել է «Տորինոյի» և Իտալիայի հավաքականի պաշտպան Ալեսանդրո Բուոնջորնոյի տրանսֆերը։ Նեապոլյան ակումբի պաշտպոնական կայքը հայտնում է, որ 25-ամյա պաշտպանի հետ պայմանագիրը կնքել է մինչև 2029 թ. հունիսի 30-ը։
«Նապոլին» Բուոնջորնոյի տեղափոխության համար «ցլերին» վճարել է 35 մլն եվրո։ Եվս 5 մլն եվրո էլ նախատեսված է հավելավճարների տեսքով` կախված ֆուտբոլիստի մրցելույթներից։
2027 թ. հուլիսի 1-ից իտալացի պաշտպանի հրաժարագինը լինելու է 70 մլն եվրո։
Պաշտպանը «Տորինոյի» սան է։ Նա թուրինյան ակումբի համակարգում խաղում էր 2015 թ.` 109 խաղում դառնալով 4 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։ Բուոնջորնոն ընգրկված էր նաև Իտալիայի հավաքականի` Եվրո-2024-ի հայտացուցակում, սակայն մրցաշարում ոչ մի հանդիպման չմասնակցեց։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ալեսանդրո Բուոնջորնո, իտալիայի հավաքական, Նապոլի, Տորինո, տրանսֆերներ