«Նապոլին» ընդհատեց «Յուվենտուսի» անպարտելության շարքը` հաղթելով թուրինյան գրանդին 🎥
Իտալիայի Ա սերիայի 22-րդ տուրի կենտրոնական խաղում «Նապոլին» «Դիեգո Արմանդո Մարադոնա» ստադիոնում մրցեց «Յուվենտուսի» դեմ։
Համառ պայքարում նեապոլյան ակումբը 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ։
Թուրինյան ակումբից 43-րդ րոպեին հաշիվը բացեց թիմի նորեկ Ռանդալ Կոլո Մուանին, որին Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը 57-րդ ու 69-րդ րոպեներին պատասխանեց Անդրե-Ֆրանկ Զամբո Անգիսայի ու Ռոմելու Լուկակուի գոլերով։
«Նապոլին» վաստակեց 53 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, «Յուվենտուսը» 37 միավորով 5-րդ տեղում է։
Նշենք, որ «բիանկոներիներն» Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում կրեց առաջին պարտությունը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ա-սերիա, Անդրե-Ֆրանկ Զամբո, Անտոնիո Կոնտե, Յուվենտուս, Նապոլի, Ռանդալ Կոլո-Մուանի, Ռոմելու-Լուկակու