Նապոլին անհասկանալի պարտություն է կրում🎥
Շարունակվում է իտալական Ա սերիայի 17-րդ տուրը, որի շրջանակում «Նապոլին» սեփական հարկի տակ ընդունեց առաջնության հետնապահներից «Սպեցիան» և անակնկալ պարտություն կրեց։
Հանդիպման մեծ մասն անցավ նեապոլիտանական ակումբի առավելությամբ։ Միայն առաջին խաղակեսում «Նապոլին» աչքի ընկնելու լավ հնարավորություններ ուներ, սակայն ոչ մի կերպ չհաջողվեց հաղթողի կարգավիճակով գնալ ընդմիջման։
Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո Ջենարո Գատուզոյի սաներին, ի վերջո, 58-րդ րոպեին հաջողվեց բացել խաղի հաշիվը․ աչքի ընկավ փոխարինման դուրս եկած Անդրեա Պետանյան։
Խփած գոլից հետո «Նապոլին» հանգստացավ, ինչն էլ ճակատագրական դարձավ, քանի որ «Սպեցիայի» ֆուտբոլիստները 68-րդ րոպեին վաստակեցին 11-մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց Մ’Բալա Նզոլան։
Խաղի 77-րդ րոպեին երկրորդ դեղին քարտն է ստանում և լքում խաղադաշտը հյուրերի պաշտպան Ադրիան Իսմայիլը։ Նույնիսկ տասը հոգով մնացած «Սպեցիան» հինգ րոպե անց կարողանում է հաշվի մեջ առաջ անցնել և պահել հաղթական հաշիվը մինչև խաղի ավարտ, իսկ գոլն իր ակտիվում է գրանցում կիսապաշտպան Տոմազո Պոբեգան։
Այսպիսով, սա Ա սերիայի 16-րդ տուրի երկրորդ անակնկալ հաշիվն էր․ ավելի վաղ «Ինտերը» հյուրընկալվելիս նույն հաշվով զիջել էր «Սամպդորիային»։
Այս պարտությունից հետո Ջենարո Գատուզոյի թիմը մնում է մինչ այդ վաստակած 28 միավորով՝ զբաղեցնելով մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։ «Սպեցիան» վաստակում է 14 միավոր և հեռանում վտանգավոր գոտուց՝ հանգրվանելով 16-րդ հորիզոնականում։
# Ա Սերիա, Ադրիան Իսմայիլ, Անդրեա Պետանյա, Ինտեր, Մբալա Նզոլա, Նապոլի, Ջենարո Գատուզո, Սամպդորիա, Սպեցիա, Տոմազո Պոբեգա