Տիկնիզյանի ու Զախարյանի գոլերն Իսլանդիայի Մ-21 տարեկանների հավաքականի դարպասը 🎥
Եվրոպայի երիտասարդական առաջնության խմբային փուլի 1-ին տուրի շրջանակում Ռուսաստանի Մ-21 տարեկանների հավաքականը մրցում է Իսլանդիայի հավաքականի դեմ։ Ռուսաստանի հավաքականի կազմում փայլուն հանդիպում են անցկացնում հայազգի ֆուտբոլիստներ Նաիր Տիկնիզյանն ու Արսեն Զախարյանը, ովքեր հանդիպման 42 ու 45+2-րդ րոպեներին համապատասխանաբար դարձան գոլի հեղինակ։ Այդ գոլերից հետո հաշիվը դարձավ 3։0․ մեկ գնդակ էլ մինչ այդ խփել էր Ֆյոդոր Չալովը՝ հստակ իրացնելով 11-մերտանոց հարվածը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսեն Զախարյան, Եվրոպայի Մ-21 տարեկանների առաջնություն, Իսլանդիայի Մ-21 տարեկանների հավաքական, Նաիր Տիկնիզյան, Ռուսաստանի Մ-21 տարեկանների հավաքական