Նագելսմանն անհավանական նվաճման է հասել
Երեկ՝ օգոստոսի 13-ին, Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի շրջանակում «Լայպցիգը» 2։1 հաշվով առավելության հասավ «Ատլետիկո Մադրիդի» նկատմամբ՝ պատմության մեջ առաջին անգամ դուրս գալով մրցաշարի կիսաեզրափակիչ։
Ինչպես տեղեկացնում է Squawka Football-ը, այդ արդյունքի շնորհիվ գերմանական ակումբի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը դարձել է մրցաշարի պատմության ամենաերիտասարդ մարզիչը, ով որևէ ակումբի գլխավորությամբ նվաճել է կիսաեզրափակչի ուղեգիր։ Նագելսմանը երեկվա կայացած խաղում ընդամենը 33 տարեկան և 21 օրական էր։
Ավելի վաղ Յուլիան Նագելսմանը դարձել էր նաև քառորդ եզրափակչի ամենաերիտասարդ մարզիչը։ Նա 32 տարեկան 231 օրական հասակում «Տոտենհեմին» դուրս թողեց պայքարից՝ նվաճելով քառորդ եզրափակչի ուղեգիր։
«Լայպցիգը» դարձել է նաև առաջին թիմը, որի կազմում հանդես չի գալիս Կրիշտիանու Ռոնալդուն, սակայն կարողացել է «Ատլետիկո Մադրիդին» Դիեգո Սիմեոնեի գլխավորությամբ դուրս թողնել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլից։
Հիշեցնենք, որ «ՌԲ Լայպցիգ» – ՊՍԺ հանդիպումը կկայանա օգոստոսի 18՝ Լիսաբոնում։
# Ատլետիկո Մադրիդ, Դիեգո-Սիմեոնե, Լայպցիգ, Կրիշտիանու-Ռոնալդու, Յուլիան Նագելսման, Չեմպիոնների-լիգա