Նագելսմանի թիմը խնդիրներ չունեցավ՝ բարձրանալով առաջին հորիզոնական?
Բունդեսլիգայի 15-րդ տուրի հերթական հանդիպման շրջանակում Դյուսելդորֆի «Մերկուրի Շպիլ-Արենայում» «Ֆորտունան» ընդունել էր առաջնության առաջատարներից «Լայպցիգին»։
Յուլաին Նագելսմանի սաները երեք անպատասխան գնդակ ուղարկեցին տանտերերի դարպասը։ «Լայպցիգի» կազմից աչքի ընկան Պատրիկ Շիկը, Տիմո Վերներն ու Նորդի Մուկիելեն։
Տանելով հինգերորդ անընդմեջ հաղթանակը՝ «Լայպցիգը» շրջանցեց «Բորուսիա Մյունխենգլադբախին» և 33 միավորով ժամանակավորապես բարձրացավ առաջին հորիզոնական։ Վերջինս իր հանդիպումը կանցկացնի դեկտեմբերի 15-ին՝ Երևանի ժամանակով 18։00-ին՝ հյուրընկալվելով «Վոլֆսբուրգին»։ Դյուսելդորֆը ներկայացնող ակումբը 12 միավորով զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը։
# Բունդեսլիգա, Լայպցիգ