Նագելսմանը Բարսելոնայի դեմ խաղերում գերազանցել է Մոուրինիոյի տպավորիչ ցուցանիշը
Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում «Բավարիան» C խմբի շրջանակում հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց «Բարսելոնային»։
Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, Յուլիան Նագելսմանը Չեմպիոնների լիգայի շրջանակում դարձել է առաջին մարզիչը, ով 4 անգամ հաղթել է «Բարսելոնային»։
Այդ ցուցանիշով 35-ամյա մասնգետը գերազանցել է Ժոզե Մոուրինիոյին, ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում «բլաուգրանային» հաղթել է 3 անգամ։
«Բավարիան» Նագելսմանի գլխավորությամբ «Բարսելոնային» հաղթել է նաև Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշրջանի խմբային փուլի երկու խաղերում (3:0, 3:0), ինչպես նաև ընթացիկ խաղարկության տնային խաղում (2:0)։
Մյունխենյան ակումբն առհասարակ «կապտանռնագույնների» դեմ անցկացրած վերջին 6 խաղերն ավարտել է բացառապես հաղթանակով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բարսելոնա, Ժոզե Մոուրինիո, Յուլիան Նագելսման, Չեմպիոնների-լիգա