Կոսիցկե․ «Կլոպը բացարձակապես նվիրված է Լիվերպուլին»
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի գործակալը Մարկ Կոսիցկեն խոսել է իր հաճախորդի և ակումբի միջև գործող պայմանագրի մասին։
Goal.com-ի հաղորդմամբ՝ Մարկ Կոսիցկեն «անքննելի» է համարել պայմանագիրը մինչև վերջ աշխատելու հարցը։
«Յուրգեն Կլոպը բացարձակապես նվիրված է «Լիվերպուլին», եթե անգամ հաջորդ մրցաշրջանում թիմը հանդես չգա եվրոպական մրցասպարեզում»,-նշել է գործակալը։
Պրեմիեր լիգայի նախորդ խաղարկության չեմպիոններն այժմ ընթանում են 7-րդ տեղում և ռիսկի են դիմում չընդգրկվել նույնիսկ Եվրոպա լիգայի հաջորդ խաղարկությունում։
«Կարմիրներն» առջևում դեռ 5 հանդիպում ունեն անցկացնելու և 4-րդ տեղով ընթացով «Չելսիից» հետ են մնում 7 միավորով, որի համեմատ մեկ խաղ էլ պակաս են անցկացրել։
Հավելենք, որ մերսիսայդյան ակումբի և «Լիվերպուլի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թվականին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Լիվերպուլ, Մարկ Կրոսիցկե, Յուրգեն-Կլոպ