Յուրգեն Կլոպը, հնարավոր է, գլխավորի Գերմանիայի հավաքականը
Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիան սկսել է դիտարկել Յոհաքիմ Լյովին փոխարինելու տարբերակները և պատրաստվում են «Բունդեսմանշաֆթ» հրավիրել «Լիվերպուլի» ներկայիս գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին։
Ինչպես տեղեկացնում է The Mirror-ը, 52-ամյա մասնագետը Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում իր նշանակումը մարզչական կարիերայում տրամաբանական շարունակություն է համարում։ «Լիվերպուլի» ղեկավարությունն անհանգստացած է, որ մասնագետը, իրոք, մտադրված է հեռանալ Մառախլապատ Ալբիոնից և ցանկանում են անել ամեն ինչ, որպեսզի գերմանացուն պահեն ակումբում։
Նշենք, որ Լյովի պայմանագիրը Գերմանիայի հավաքականի հետ ավարտվում է 2022 թվականին, իսկ Կլոպի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ՝ 2024 թ․։
# Գերմանիայի հավաքական, Լիվերպուլ, Յոհաքիմ Լյով, Յուրգեն-Կլոպ