Յուվեն վերադառնում է. «բյանկոներիները» համառ պայքարում հաղթեցին Տորինոյին🎥

Յուվեն վերադառնում է. «բյանկոներիները» համառ պայքարում հաղթեցին Տորինոյին🎥

02/10/2021 - 22:08

Իտալական Ա սերիայի 7-րդ տուրում կայացավ հերթական թուրինյան դերբին, որի շրջանակում «Տորինոն» սեփական հարկի տակ մրցեց «Յուվենտուսի» դեմ։

Հանդիպման առաջին խաղակեսում առավելությունը «Տորինոյի» ֆուտբոլիստների կսղմն էր, սակայն «Յուվենտուսի» դարպասապահ Վոյցեխ Շյեսնին որոշ դրվագներում փրկեց իր թիմին։

Ամեն դեպքում առաջին կեսում այդպես էլ գոլեր չտեսանք։

Երկրորդ խաղակեսում «բյանկոներիների» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին որոշ վերադասավորումներ կատարեց, ինչի շնորհիվ խաղն սկսեց ընթանալ հյուրերի թելադրանքով։

Ի վերջո, 86-րդ րոպեին Մանուել Լոկատելին խփեց այս հանդիպման միակ գնդակը` «Յուվենտուսին» պարգևելով հաղթանակ։

Այսպիսով, «ծեր սենյորան» 1:0 հաշվով համառ պայքարում հաղթեց «Տորինոյին», վաստակեց 11 միավոր և բարձրացավ 8-րդ հորիզոնական։

«Տորինոն» էլ մնաց նախապես վաստակած 8 միավորով, ինչը համապատասխան է 11-րդ հորիզոնականին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023