Յուվեն անվիճելի առաջատար է Ա Սերիայում․ Ինտեր 1։2 Յուվե?

Յուվեն անվիճելի առաջատար է Ա Սերիայում․ Ինտեր 1։2 Յուվե?

07/10/2019 - 01:40

Իտալական Ա Սերիայի շրջանակներում կայացավ ամենասկզբունքային դերբիներից մեկը․ Derby d’Italia-ի շրջանակներում Միլանի «Ինտերը» «Ջուզեպպե Մեացա» մարզադաշտում ընդունել էր Թուրինի «Յուվենտուսին»։

Խաղի հաշիվը բացվեց մեկնարկից ընդամենը 4 րոպե անց․ Պյանիչի փոխանցումից հետո աչքի ընկավ Պաուլո Դյուբալան։

18-րդ րոպեին Ինտերը 11 մետրանոցի իրավունք վաստակեց, որն էլ անվրեպ իրացվեց Լաուտարո Մարտինեսի կողմից։

Հանդիպման վերջակետը դրեց փոխարինման դուրս եկած Գոնսալո Իգուայինը՝ 80-րդ րոպեին հաղթանակ պարգևելով «Ծեր Սենյորային»։

Այս հաղթանակից հետո «Յուվեն», վաստակելով վաստակելով 19 միավոր, շրջանցեց «Ինտերին» և բարձրացավ 1-ին հորիզոնական։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023