Յուվենտուս – Ինտեր հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականների
Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, Իտալական Ա սերիայի մի շարք կենտրոնական հանդիպումներ կկայանան առանց հանդիսականների։ Այս ամենը Իտալիայում ահագնացած կորոնավիրուսի պատճառով է։
Այս որոշումը կայացրել է Իտալիայի սպորտի և երիտասարդության քաղաքականության հարցերով նախարար Վինչենցո Սպադաֆորան։
Առանց հանդիսականների կանցկացվեն հետևյալ հանդիպումները․
«Յուվենտուս» – «Ինտեր»
«Ուդինեզե» – «Ֆիորենտինա»
«Միլան» – «Ջենոա»
«Սասուոլո» – «Բրեշիա»
«Պարմա» – ՍՊԱԼ
«Սամպդորիա» – «Վերոնա»
Հիշեցնենք, որ 25-րդ տուրի մի շարք հանդիպումներ հետաձգվել են, իսկ Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչ «Ինտեր» – «Լյուդոգորեց» խաղը նույնպես կանցկացվի առանց հանդիսականների։
# Ա-սերիա, Բրեշիա, Ինտեր, Միլան, Յուվենտուս, Ուդինեզե, Պարմա, Սամպդորիա, Սասուոլո, ՍՊԱԼ, Վերոնա, Ֆիորենտինա