Յուվենտուսի անհավանական comeback-ը 10 ֆուտբոլիստներով Լայպցիգի դեմ խաղում 🎥
Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի երկրորդ տուրում «Յուվենտուսը» հյուրընկալվելիս մրցեց «Լայպցիգի» դեմ։
Հանդիպումն անչափ անցավ անչափ լարված ու թրիլերային պայքարում, որն ավարտվեց թուրինյան ակումբի 3:2 հաշվով անհավանական հաղթանակով։
Հանդիպման հաշիվը 30-րդ րոպեին «Լայպցիգից» բացեց Բենյամին Շեշկոն, որին «բյանկոներիները» 50-րդ րոպեին պատասխանեցին Դուշան Վլահովիչի դիպուկ հարվածով։
59-րդ րոպեին տուգանային հրապարակից դուրս ձեռքով խաղի պատճառով դաշտից հեռացվեց իտալական գրանդի դարպասապահ Միկելե Դի Գրեգորիոն։
Ստանալով քանակական առավելություն` «ցլերը» շատ արագ վերականգնեցին հաշվի մեջ առավելությունը. 65-րդ րոպեին Շեշկոն դիպուկ իրացրեց 11-մետրանոցն ու դարձավ դուբլի հեղինակ։
Այդուհանդերձ, Տիագո Մոտայի գլխավորած թիմը չընկճվեց, իր մեջ ուժ գտավ ու կարողացավ տպավորիչ comeback անել։
Նախ 68-րդ րոպեին Վլահովիչը հետևեց Շեշկոյի օրինակին ու հիասքանչ գոլով նույնպես դուբլ գրանցեց, ապա 82-րդ րոպեին «Յուվեի» հաղթական գոլը խփեց Ֆրանսիշկու Կոնսեյսաուն։
Այսպիսով, «բյանկոներիները» մրցաշարի հիմնական փուլում տարավ երկրորդ հաղթանակը, վաստակեց 6 միավոր և 7-րդ տեղն է զբաղեցնում, գերմանական ակումբը պարտվել է մեկնարկային երկու խաղում էլ ու 29-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բենյամին Շեշկո, Դուշան Վլահովիչ, Լայպցիգ, Միկելե Դի Գրեգորիո, Յուվենտուս, Չեմպիոնների-լիգա, Տիագո Մոտա, Ֆրանսիշկու Կոնսեյսաու