Զլատանի զվարճալի պարը բալկանյան երաժշտության ներքո🎥

Զլատանի զվարճալի պարը բալկանյան երաժշտության ներքո🎥

08/02/2021 - 18:18

Իտալական Ա սերիայի 21-րդ տուրի շրջանակում առաջանության առաջատար «Միլանը» սեփական հարկի տակ 4։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ հետնապահ «Կրոտոնեի» նկատմամբ։

Այդ խաղում «ռոսոներիների» կազմում դուբլի հեղինակ դարձավ 39-ամյա հարձակվող Զլատան Իբրահիմովիչը։

Խաղից հետո Զլատանի Instagram-ի story-ների բաժնում զվարճալի տեսանյութ է հայտնվել։

Բանն այն է, որ Instagram-ի օգտատերերից «Patrizio_Leoni83»-ը տեսանյութ է հրապարակել, որտեղ Զլատանը բալկանյան երաժշտության ներքո բավական ուրախ պարում է։ Այդ տեսանյութը Իբրահիմովիչը կիսվել է իր էջում։

Ինչպես գիտեք, Զլատան Իբրահիմովիչը բալկանյան ծագում ունի։ Նրա հայրը՝ Շեֆիկ Իբրահիմովիչը բոսնիացի մուսուլման է, իսկ մայրը՝ Յուրկա Գրավիչը՝ խորվաթ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023