Յուվենտուսը մոտ է հերթական չեմպիոնական տիտղոսին?
Մոտենում է ավարտին իտալական Ա սերիայի 2019/20 մրցաշրջանը։ Երեկ՝ հուլիսի 21-ին, կայացավ 34-րդ տուրի վերջին հանդիպումը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Յուվենտուսն» ու «Լացիոն»։
«Լացիոն», որը նախկան կորոնադադարը չեմպիոնական պայքարում «Յուվենտուսի» հիմնական մրցակիցն էր, առաջնության վերսկսումից հետո խայտառակ վատ է հանդես գալիս՝ չդիմանալով առաջնության խիտ գրաֆիկին։ «Յուվենտուսն» իր հերթին մրցաշրջանի ընթացքում երկու անգամ պարտվել էր հռոմեական ակումբին երեկ կարողացավ վստահ խաղով ռևանշի հասնել։
Թուրինյան ակումբի կազմում հերթական փայլուն հանդիպում անցկացրեց Կրիշտիանու Ռոնալդուն, ով դարձավ դուբլի հեղինակ։ «Լացիոյի» միակ գնդակն էլ խփեց Չիրո Իմոբիլեն։ Պորտուգալացի ֆուտբոլիստը առաջնության վերսկսումից հետո Ա սերիայի շրջանակում մասնակցել է 8 հանդիպման՝ դառնալով 9 գոլի հեղինակ։ Այդ արդյունքը թույլ տվեց պորտուգալացի ֆուտբոլիստին գոլերի քանակով հավասարվել առջնության լավագույն ռմբարկու Չիրո Իմոբիլեին․ կողմերն այժմ ունեն խփած 30-ական գնդակ։ Իմոբիլեն կորոնադադարից հետո 7 խաղում դարձել է ընդամենը 3 գոլի հեղինակ։
«Ծեր սինյորան» այս հաղթանակից հետո գրեթե ապահովեց չեմպիոնական տիտղոս և առաջնության ավարտից 4 տուր առաջ 8 միավորոգ գերազանցում է մոտակա հետապնդող «Ինտերին»։ Մաուրիցիո Սարիի սաները հաջորդ երկու տուրերում հաղթանակի դեպքում 9-րդ անգամ անընդմեջ կնվաճեն «Սկուդետոն»։ Հաջորդ երկու տուրերում «Յուվեն» մրցելու է «Ուդինեզեի» և «Սամպդորիայի» դեմ։
«Յուվենտուսը» վաստակեց 80 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Լացիոն» 69 միավորով 4-րդն է։
# Ա-սերիա, Լացիո, Կրիշտիանու-Ռոնալդու, Յուվենտուս, Չիրո Իմոբիլե