Յուվենտուսը հիանալի խաղով ջախջախեց Լացիոյին` բարձրանալով 3-րդ հորիզոնական🎥
Իտալական Ա սերիայի 15-րդ տուրում «Յուվենտուսը» Թուրինի «Ալիանց» մարզադաշտում մրցեց «Լացիոյի» դեմ։
Հանդիպման ողջ ընթացքում «բյանկոներիները» տպավորիչ ֆուտբոլ ցուցադրեցին` մրցակցին ջախջախելով 3:0 հաշվով։
Մասիմիլիանո Ալեգրիի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Մոյզե Քինը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Արկադիուշ Միլիկը։
Նշենք, որ թուրինյան ակումբն Ա սերիայի շրջանակում տոնեց 6-րդ անընդմեջ «չոր» հաշվով հաղթանակը։
«Ծեր սինյորան» Ա սերիայի ընթացիկ խաղարկությունում անցկացրած15 խաղում բաց է թողել միայն 7 գոլ և լավագույնն է այդ ցուցանիշով ներքին առաջնությունում, իսկ եվրոպական թոփ-5 լիգաներում զիջում է միայն «Բարսելոնային», որի դարպասը մրցակիցները գրավել են 5 անգամ։
Այս հաղթանակից հետո «Յուվենտուսը» վաստակեց 31 միավոր` բարձրանալով 3-րդ հորիզոնական։
«Լացիոն» մնաց 30 միավորով և նահանջեց 4-րդ տեղ։
Հավելենք, որ այս հանդիպումից հետո Ա սերիան գնում է ընդմիջման` պայմանավորված ԱԱ-2022-ով նախատեսված դադարով։
Առաջնությունը կվերսկսվի 2023 թ. հունվարի 4-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, ԱԱ-2022, Արկադիուշ Միլիկ, Բարսելոնա, Լացիո, Մասիմիլիանո-Ալեգրի, Մոյզե-Կին, Յուվենտուս