Յուվենտուսը հերթական ազատ գործակալին է գտել
«Չելսիի» վինգեր Վիլիանը, հնարավոր է, կարիերան շարունակի «Յուվենտուսի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է Sport Mediaset-ը, «Յուվենտուսը» պատրաստ է բրազիլացի ֆուտբոլիստին պայմանագիր առաջարկի, եթե խաղացողն ընթացիկ մրցաշրջանի ավարտին լոնդոնյան ակումբից հեռանա որպես ազատ գործակալ։
Նշվում է, որ Վիլիանը համառորեն չի ցանկանում «Չելսիի» հետ պայմանագիրը երկարաձգել երկու տարով, քանի որ ցանկանում է, որ նոր համաձայնագիրը լինի երեք տարով։ «Ծեր սենյորայի» ղեկավարությունն իր հերթին ցանկանում է օգտվել այդ առիթից, քանի որ բրազիլացի վինգերը լավ հարաբերություններ ունի թուրինյան ակումբի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի հետ, ում հետ արդեն աշխատել է հենց «Չելսիի» կազմում։
Ավելի վաղ հաղորդվել է, որ խաղացողի հետ պայմանագիր կնքելուն ամենամոտը «Արսենալն» է, որը նույնպես ցանկանում է խաղացողին ստանալ անվճար։
# Արսենալ, Յուվենտուս, Չելսի, Վիլիան, տրանսֆերներ