Յուվենտուսը լուրջ կորուստներով է մոտենում Չելսիի դեմ խաղին
Իտալական ա Սերիայի 6-րդ տուրի շրջանակում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ 3:2 հաշվով հաղթեց «Սամդպորիային»։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այդ հանդիպման 22-րդ րոպեին «բյանկոներիների» կազմից Պաուլո Դիբալան վնասվածք է ստացել և չի կարողացել շարունակել հանդիպումը։
Հետագայում պարզ դարձավ, որ 82-րդ րոպեին վնասվածքի պատճառով փոխարինվել է նաև Ալվարո Մորատան։
Վերոնշյալ երկու ֆուտբոլիստներն էլ բաց կթողնեն սեպտեմբերի 29-ին Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրի շրջանակում նախատեսված «Չելսիի» դեմ տնային հանդիպումը։
Այս տեղեկությունը հաստատել է նաև թուրինյան ակումբի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին, ով «Սամպդորիայի» դեմ կայացած խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ կիսվել է իր տպավորություններով.
«Մենք գոհ ենք, որ երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեցինք։ Այժմ կպատրաստվենք «Չելսիի» դեմ կայանալիք հանդիպմանը։
Ես ձեզ հաստատված տեղեկություն եմ փոխանցում. Դիբալան և Մորատան, միանշանակ, բաց են թողնելու «Չելսիի» և «Տորինոյի» դեմ հանդիպումները։ Հուսով ենք` հավաքականների խաղերով պայմանավորված դադարից հետո նրանք կլինեն մեր տրամադրության տակ»,- նշել է Ալեգրին, ում խոսքերը մեջբերում է Football Italia-ն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ալվարո Մորատա, Մասիմիլիանո-Ալեգրի, Յուվենտուս, Չելսի, Չեմպիոնների-լիգա, Պաուլո-Դիբալա