Յուվեի նորեկի բիլիարդային դիպուկ հարվածը🎥
Մեկնարկել է իտալական Ա սերիայի 2020/21 մրցաշրջանը, որի 1-ին տուրի շրջանակում գործող չեմպիոն «Յուվենտուսը» սեփական հարկի տակ 3։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Սամպդորիայի» նկատմամբ։
Հանդիպման 13-րդ րոպեին բավականին գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ թուրինյան ակումբի նորեկ` Դեյան Կուլուսևսկին, ով բիլիարդային դիպուկ հարվածով գրավեց մրցակցի դարպասը՝ բացելով խաղի հաշիվը։ Շվեդ ֆուտբոլիստը «Յուվենտուսի» կազմում խփեց իր առաջին գնդակը։
# Ա-սերիա, Դեյան Կուլուսևսկի, Յուվենտուս, Սամպդորիա