Յունայթեդը քարուքանդ արեց Լիդսին. Բրունոն ու Պոգբան ներկայացում էին պատրաստել🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 1-ին տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ մրցեց «Լիդսի» դեմ։
Չնայած առաջին կեսում գնդակին ավելի շատ տիրում էին «Լիդսի» ֆուտբոլիստները (54%), սակայն «կարմիր սատանաները» շատ լավ էին նետվում հակագրոհների և «կտրում» մրցակցի պաշտպանությունը` ստեղծելով իրական գոլային պահեր։
Նման գրոհներից մեկն էլ տվեց իր արդյունքը, և 30-րդ րոպեին Պոլ Պոգբայի փոխանցումից հետո Բրունո Ֆերնանդեշը բացեց խաղի հաշիվը։
Առաջին կեսում այլևս գոլեր չտեսանք, իսկ երկրորդի հենց մեկնարկում` 49-րդ րոպեին, «Լիդսի» եզրային պաշտպան Լյուկ Էյլինգը հեռահար հարվածով դարձավ պարզապես հիասքանչ գոլի հեղինակ։
Բաց թողած գոլից հետո Օլե-Գունար Սուլշերի սաներն անմիջապես միացրին շարժիչներն ու պարզապես քանդեցին յորքշիրյան ակուկբին` շատ արագ մրցակցի դարպասն ուղարկելով 4 գոլ։
Նախ 52-րդ րոպեին աչքի ընկավ Մեյսոն Գրինվուդը, ապա 54-րդ րոպեին` Բրունո Ֆերնանդեշը, իսկ հաշիվը դարձավ 3:1։
Տանտերերն այդքանով կանգ չառան և 60-րդ ու 68-րդ րոպեներին նույն Ֆերնանդեշի ու Ֆրեդի ջանքերով հաշիվը դարձրին արդեն ջախջախիչ` 5:1։
Հատկանշական է, որ Բրունո Ֆերնանդեշն այս խաղում դարձավ հեթ-տրիկի, իսկ Պոլ Պոգբան` 4 գոլային փոխանցման հեղինակ։
Ինչպես պարզվեց հետագայում, Ֆրեդի գոլն այս խաղում վերջինն էր։
Այսպիսով, մանկունյական ակումբը 5:1 հաշվով քարը քարի վրա չթողեց Մարսելո Բիելսայի սաներին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Բրունո Ֆերնանդեշ, Լիդս, Լյուկ Էյլինգ, Մանչեսթեր Սիթիի կանանց թիմ, Մարսելո Բիելսա, Մեյսոն Գրինվուդ, Պոլ-Պոգբա, Օլե-Գունար-Սուլշեր, Ֆրեդ