Յովիչն արդեն ավելի շատ գոլ է խփել Այնտրախտ վերադառնալուց հետո, քան Ռեալի կազմում մեկուկես տարվա ընթացքում🎥
Գերմանական Բունդեսլիգայի 18-րդ տուրի շրջանակում «Այնտրախտը» հյուրընկալվելիս քարը քարի վրա չթողեց առաջնության նորեկներից «Արմինիային»՝ հաղթելով 1։5 հաշվով։
Ֆրանկֆուրտյան ակումբի կազմից դուբլի հեղինակ դարձավ Անդրե Սիլվան, մեկական անգամ էլ աչքի ընկան Ֆիլիպ Կոստիչն ու ակումբի նորեկ Լուկա Յովիչը, ով վերջերս է «Ռեալից» վարձավճարով վերադարձել հարազատ ակումբ, իսկ Յոաքիմ Նիլսոնն էլ գրավեց սեփական դարպասը։ «Արմինիայի» հեղինակության գոլն էլ գրանցվեց Սերխիո Կորդովայի անվան դիմաց։
Լուկա Յովիչն «Այնտրախտ» վերադառնալուց հետո 3 խաղում խփել է նույնքան գոլ։ Բանն այն է, որ սերբ հարձակվողն արդեն ավելի շատ գոլ է խփել «Այնտրախտ» վերադառնալուց հետո, քան «Ռեալում» անցկացրած մեկուկես տարիների ընթացքում։ «Արքայական» ակումբի կազմում Յովիչն, անցրացկած 32 խաղում, դարձել էր 2 գոլի հեղինակ։
Այս հաղթանակից հետո Ադի Հյութերի սաները վաստակեցին 30 միավոր և բարձրացան 6-րդ հորիզոնական, իսկ «Արմինիան», 17 միավորով, 15-րդն է։
# Ադի Հյութեր, Այնտրախտ, Անդրե Սիլվա, Արմինիա, Բունդեսլիգա, Լուկա-Յովիչ, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ, Ֆիլիպ Կոստիչ