Յովիչի փայլուն վերադարձը Այնտրախտ🎥
Գերմանական Բունդեսլիգայի 16-րդ տուրի վերջին հանդիպման շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Այնտրախտն» ու առաջնության հիասաթափություններից «Շալկե-04»-ը։
Ֆրանկֆուրտը ներկայացնող ակումբի ֆուտբոլիստները ողջ հանդիպման ընթացքում ունեին բացահայտ առավելություն, սակայն մինչև հանդիպման 72-րդ րոպեն լուսատախտակին 1։1 հաշվին էր վառվում։
Առաջին խաղակեսի միջնամասում կողմերը բավական արագ մեկական գնդակով են փոխանկվում։ Նախ՝ 28-րդ րոպեին Անդրե Սիլվան «Այնտրախտին» առաջ մղեց հաշվի մեջ, իսկ ընդամենը 1 րոպե անց Մեթյու Հոփը հավասարեցրեց հաշիվը։
Հանդիպման 62-րդ րոպեին «Այնտրախտի» կազմում մեկուկես տարի անց խաղադաշտ դուրս եկավ Լուկա Յովիչը, ով օրեր առաջ է «Ռեալից» վարձակալությամբ վերադարձել հարազատ ակումբ։
Հենց սերբ հարձակվողն էլ դարձավ հանդիպման հերոսը, ով 72 ու 90+1-րդ րոպեներին երկու անգամ գրավեց գելզենկիրխենցիների դարպասը և ոչ միայն դարձավ դուբլի հեղինակ, այլև հաղթանակ պարգևեց իր թիմին։
Այսպիսով, Ադի Հյութերի սաները հաղթեցին 3։1 հաշվով և վաստակած 26 միավորով բարձրացան 7-րդ հորիզոնական, իսկ «Շալկեն» 7 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
# Այնտրախտ, Անդրե Սիլվա, Բունդեսլիգա, Լուկա Յովիչ, Մեթյու Հոփ, Շալկե-04