Յամալ. «Հավատում ենք, որ աշխարհի լավագույն ակումբն ենք»
«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի երրորդ տուրում Մյունխենի «Բավարիային» 4:1 հաշվով հաղթելուց հետո խոսել է առաջիկա Էլ կլասիկոյի մասին.
«Հավատում ենք, որ աշխարհի լավագույն թիմն ենք, և մենք կապացուցենք դա։ Այդ խաղում կներդնենք մեր ողջ ներուժը։ Թող հաղթի ուժեղագունը»,- 17-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին իսպանական Լա լիգայի 11-րդ տուրում կայանալու է հերթական Էլ կլասիկոն. «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում ընդունելու է «Բարսելոնային»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բավարիա, Բարսելոնա, Էլ Կլասիկո, Լամին Յամալ, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ