Յամալ. « Այս մրցաշրջանում «Ռեալին» բախտ վիճակված չէ հաղթել մեզ»

Յամալ. « Այս մրցաշրջանում «Ռեալին» բախտ վիճակված չէ հաղթել մեզ»

27/04/2025 - 12:38

«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը խոսել է Իսպանիայի գավաթի եզրափակիչում Մադրիդի «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակի (3:2) մասին.

«Էական չէ նրանք մեզ մեկ գոլ կխփեն, երկու թե երեք։ Այս մրցաշրջանում «Ռեալին» բախտ վիճակված չէ հաղթել մեզ»,- 17-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։

2024/25 մրցաշրջանի նախորդ երկու Էլ կլասիկոներում «բլաուգրանան» նույնպես հաղթել է «արքայական» ակումբին։ Իսպանիայի Լա լիգայի 11-րդ տուրում կատալոնական ակումբն առավելության է հասել 4:0, իսկ Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչում` 5:2 հաշվով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023