Յամալի սուպեր բենեֆիսը! «Բարսան» խոշոր հաշվով հաղթեց «Վիլյառեալին» 🎥
Իսպանիայի Լա լիգայի 26-րդ տուրում «Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում 4:1 հաշվով հաղթեց «Վիլյառեալին»։
«Բլաուգրանայից» 3 գոլ խփեց Լամին Յամալը։ 18-ամյա վինգերը գրանցեց կարիերայի առաջին հեթ-տրիկը։
Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում աչքի ընկավ 13-րդ անգամ ու լավագույն ռմբարկուների պայքարում բարձրացել է երրորդ տեղ։ Նա նաև 9 ասիստ է կատարել։
Կատալոնական գրանդից մրցակցի դարպասը գրավեց նաև Ռոբերտ Լևանդովսկին։ «Դեղին սուզանավի» գոլը խփեց Պապե Գույեն։
Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը 64 միավորով առաջին տեղում է, «Վիլյառեալը»` 51 միավորով երրորդ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml