Յամալը սոցցանցերից հեռացրել է ոչ ֆուտբոլային հրապարակումները 🎥
«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը որոշել է այլևս շատ ժամանակ չվատնել սոցցանցերում ու հիմնականում նվիրվել ֆուտբոլին, հաստատում է Marca-ն։
18-ամյա ֆուտբոլիստը Instagram-ի իր էջից հեռացրել է ոչ ֆուտբոլային բոլոր հրապարակումները։
Յամալի օգտահաշվում այժմ միայն 5 հրապարակում է առկա, որոնց 4-ը գովազդային բնույթի են, մեկը` ֆուտբոլային։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսպանիայի ազգային հավաքականի խաղացողը հատուկ մասնագետների է վարձել, որպեսզի իրեն օգնեն քիչ օգտվել սոցցանցերից։
Յամալն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 29 խաղում 14 գոլ է խփել, կատարել 13 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Բարսելոնա, Լամին Յամալ