Յամալը «Ռեալի» նորեկին անվանել է «Իմ նոր սերը» 📸

Յամալը «Ռեալի» նորեկին անվանել է «Իմ նոր սերը» 📸

03/06/2025 - 15:55

Իսպանիայի հավաքականը մարզական հավաք է անցկացնում և պատրասրվում է Ազգերի լիգայի խաղարկության եզրափակիչ հատվածին։

«Ֆուրիա ռոխայի» մամուլի ծառայությունը «Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալի ու Մադրիդի «Ռեալի» նորեկ Դին Հաուսենի մասնակցությամբ լուսանկարներ է հրապարակել։

Յամալն այդ հրապարակման մեկնաբանություններում գրել է. «Իմ նոր սերը»։ Հաուսենը նրան պատասխանել է. «Իմ որդի»։

Նշենք, որ Յամալն իսպաներեն գրել է «Mi nuevo jugete» արտահայտությունը, որը բառացի հայերեն թարգմանվում է «իմ նոր խաղալիքը»։ Այդուհանդերձ, դրական համատեքստում այն նշանակում է որպես «իմ նոր սերը»։

Իսպանիայի հավաքականն հունիսի 6-ին Ազգերի լիգայի խաղարկության կիսաեզրափակիչում կմրցի Ֆրանսիայի թիմի դեմ։ Հանդիպման մեկնարկը` Երևանի ժամանակով 23:00-ին։

Հիշեցնենք, որ Դին Հաուսենը վերջերս է «Բորնմութից» 59,5 միլիոն եվրոյով տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023