Յամալը կանանց հետ հանդիպելու հատուկ օրացույց ունի
«Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի վինգեր Լամին Յամալի նախկին ընկերուհի, բլոգեր Ֆաթի Վասկեսը սկանդալային բացահայտում է արել ֆուտբոլիստի` կանանց հետ հարաբերությունների մասին.
«Նախքան ինձ հետ հանդիպելը Յամալը մեկ այլ կնոջ հետ էր։ Դժվար չէր գլխի ընկնելը, քանի որ իմ հրապարակած լուսանկարներից հետո այդ կինն ինձ գրեց. «Դու Լամինի հե՞տ ես։ Ես մեկ օր առաջ եմ հեռացել նրա մոտից»։
Հետո պարզեցի` Յամալը կանանց հետ հանդիպելու հատուկ օրացույց ունի, որը ղեկավարում է նրա գործակալը։ Գործակալը Յամալին ասում է, թե այդ օրն ում հետ նա պետք է հանդիպի։ Վստահաբար, Լամինը կանանց օրացունց ունի»,- ասել է 30-ամյա բլոգերը, որի խոսքը մեջբերում է The Touchline-ը։
Նախնական տեղեկություններով` Յամալն ու Ֆաթի Լոպեսը ծանոթացել են համացանցով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լամին Յամալ, Ֆաթի Լոպես