Մուսիալան 1964 թ. ի վեր լավագույն ցուցանիշն է գրանցել Եվրոներում
Եվրո-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրում Գերմանիայի հավաքականը 2:0 հաշվով հաղթեց Հունգարիային։
«Բունդեսմանշաֆթի» առաջին գոլը 22-րդ րոպեին խփեց Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան։ Ֆուտբոլիստն աչքի էր ընկել նաև մրցաշարի բացման խաղում` գրավելով Շոտլանդիայի դարպասը։
Opta-ն հայտնում է, որ 21-ամյա Մուսիալան Եվրոպայի առաջնությունների պատմության երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, որը մրցաշարի առաջին երկու խաղում էլ դարձել է գոլի հեղինակ։
Այդ ցուցանիշով Մուսիալայից ավելի երիտասարդ եղեկ է միայն հունգարացի Ֆերենց Բենեն, որը Եվրո-1964-ում մեկնարկային երկու խաղում գոլի հեղինակ է դարձել 19 տարեկանում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գերմանիայի հավաքական, Եվրո-2024, Եվրոպայի առաջնություն, Հունգարիայի հավաքական, Ջամալ Մուսիալա, Ֆերենց Բենե