«Մենք նրանց գրողի ծոցն ուղարկեցինք ու հեռացանք». Զախարյանը ժամանակին մոտ է եղել այլ ակումբ  տեղափոխվելուն

«Մենք նրանց գրողի ծոցն ուղարկեցինք ու հեռացանք». Զախարյանը ժամանակին մոտ է եղել այլ ակումբ տեղափոխվելուն

23/03/2021 - 12:05

Մոսկվայի «Դինամոյի» հայազգի ֆուտբոլիստ Արսեն Զախարյանի հայրը՝ Նորայրը պատմել է, որ իր որդին ժամանակին մոտ է եղել «Զենիթ» տեղափոխվելուն, սակայն գործարքը չի կայացել․

«Սկզբնական շրջանում «Զենթը» ցանկանում էր Արսենի հետ պայմանագիր կնքել՝ առանց նրա խաղը դիտելու։ Մենք մեկնեցինք Սանկտ Պետերբուրգ, սակայն ամեն ինչ ձգձգվեց, և ինձ ասացին, որ Արսենի հետ պայմանագիր կնքել չի ստացվում, ինչից հետո մեզ հրավիրեցին Սանկտ Պետերբուրգի այլ ակումբներ։

Մենք նրանց գրողի ծոցն ուղարկեցինք և հեռացանք։ Գուցե և բարին էլ դա էր, քանի որ «Զենիթից» մերժում ստանալն Արսենին ավելի կոփեց։ Մենք վերադարձանք Սամարա, որտեղ էլ շարունակեց մարզվել «Կռիլյայի» կազմում։ Նա խաղում էր իր տարիքից մեկ տարի մեծերի թիմում՝ 2002 թվականի ծնվածների»,- նշել է Նորայր Զախարյանը, ում խոսքերը մեջբերում է Sport24-ը։

Հիշեցնենք, որ Արսեն Զախարյանը ծնունդով Սամարայից է։ Նա «Կռիլյա Սովետովի» սան է, իսկ 2017 թվականից հանդես է գալիս «Դինամոյի» համակարգում՝ խաղալով կենտրոնական կիսապաշտպանի կամ էլ ենթահարձակվողի դիրքերում։ Հաջողությամբ կարողանում է խաղալ նաև աջ և ձախ վինգերների դիրքում։ Հարվածային ոտքն աջն է, իսկ հասակը 180 սմ է։

Զախարյանն ընթացիկ մրցաշրջանում հիմնականում հանդես է եկել «Դինամո 2»-ի կազմում և Ռուսաստանի երրորդ դիվիզիոնի շրջանակում մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Նա 3 խաղում 1 գոլ և 3 գոլային փոխանցում է կատարել նաև Ռուսաստանի երիտասարդական առաջնությունում, իսկ ինչ վերաբերվում է ՌՊԼ-ին, ապա հայազգի ֆուտբոլիստն ընդհանուր առմամբ մասնակցել է արդեն 6 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Հատկանշական է, որ վերջերս Արսեն Զախարյանը հրավեր ստացավ Ռուսաստանի Մ-21 տարեկանների հավաքականից՝ մասնակցելու մարտի 24-31-ը կայանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնության խմբային փուլին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023