Երկու հայ ֆուտբոլիստներ Ռուսաստանի Մ-21 տարեկանների հավաքականի կազմում  կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը

Երկու հայ ֆուտբոլիստներ Ռուսաստանի Մ-21 տարեկանների հավաքականի կազմում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը

15/03/2021 - 15:29

Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը, Ռուսաստանի Մ-21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Միխայիլ Գալակտիոնովը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր մարտի 24-31-ը Հունգարիայում և Սլովենիայում մասնակցելու են Եվրոպայի երտասարդական առաջնության խմբային փուլին։ Մրցաշարի փլեյ-օֆֆ փուլը կանցկացվի մայիսի 31-ից հունիսի 6-ը։

Հատկանշական է, որ Ռուսաստանի հավաքականի հայտացուցակում ընդգրվել են նաև երկու հայազգի ֆուբտոլիստներ՝ «Դինամո Մոսկվայի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը և Մոսկվայի ԲԿՄԱ-ի եզրային պաշտպան/կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանը։

Ամբողջ հայտացուցակն ունի հետևյալ տեսքը․

Դարպասապահներ – Ալեքսանդր Մաքսիմենկո («Սպարտակ»),  Դենիս Ադամով («Սոչի»), Իվան Լոմաև («Կռիլյա Սովետով)

Պաշտպաններ – Իգոր Դիվեև, Նաիր Տիկնիզյան (երկուսն էլ ՝ ԲԿՄԱ,), Ռոման Եվգենիև («Դինամո Մոսկվա»), Նիկիտա Կալուգին («Նեֆտեխիմիկ»), Պավել Մասլով («Սպարտակ»), Արտյոմ Գոլուբև («Ուֆա»), Դանիլ Կրուգովոյ («Զենիթ»)

Կիսապաշտպաններ – Դանիիլ Լեսովոյ, Արսեն Զախարյան (երկուսն էլ`«Դինամո Մոսկվա»), Դանիիլ Ուտկին, Մագոմեդ- Շապի Սուլեյմանով (երկուսն էլ` «Կրասնոդար»), Իվան Օբլյակով, Կոնստանտին Կուչաև (երկուսն էլ `ԲԿՄԱ), Ալեքսանդր Լոմովիցկի («Արսենալ Տուլա»), Նայիլ Ումյարով («Սպարտակ»), Դանիլ Գլեբով («Ռոստով»), Դանիիլ Կուլիկով («Լոկոմոտիվ»)

Հարձակվողներ Վյաչեսլավ Գրուլև («Դինամո»), Ֆյոդոր Չալով (ԲԿՄԱ), Դենիս Մակարով («Ռուբին»):

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023