Մոուրիոն «Ռեալին» խնդրել է ձեռք բերել «Արսենալի» ֆուտբոլիստին
«Արսենալի» պաշտպան Ռիկարդո Կալաֆյորին կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», հայտնում է լրագրող Ռամոն Ալվարես դե Մոնան։
Իտալացի ֆուտբոլիստին «Արքայական ակումբում» ցանկանում է տեսնել Ժոզե Մոուրինիոն, որը մոտ օրերս կնշանակվի «Լոս բլանկոսի» գլխավոր մարզիչ։
Պորտուգալացի մասնագետին հատկապես դուր է գալիս, որ Կալաֆյորին կարողանում է խաղալ ինչպես պաշտպանության կենտրոնում, այնպես էլ ձախ եզրում։
63-ամյա մարզիչը պաշտպանի խաղին ծանոթ է դեռ «Ռոմայում» աշխատելու ժամանակահատվածից։ Կալաֆյորին հռոմեական ակումբի սան է, որի համակարգում եղել է 2010-2022 թվականներին։
«Սերուցքայինները» 24-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու տարբերակներ են դիտարկում։
Կալաֆյորին «Արսենալ» է տեղափոխվել 2024թ. հուլիսին, 65 խաղում խփել է 4 գոլ, կատարել 5 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Արսենալ, Ժոզե Մոուրինիո, Ռեալ Մադրիդ, Ռիկարդո Կալաֆյորի, տրանսֆերներ