Մոուրինիո. «Լացիոն չի՞ խաղալու երրորդ կարգի եվրագավաթում. ա՜յ քեզ խայտառակություն»
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն խոսել է «Լացիոյի» Կոնֆերենցիաների լիգայից դուրս մնալու մասին.
««Լացիոն» չի՞ խաղալու երրորդ կարգի եվրագավաթում: Ա՜յ քեզ խայտառակություն: Այժմ ՈՒԵՖԱ-ն ստիպված է գումար ծախսել՝ գավաթը տեղափոխելու համար, որը կարող էր մնալ Հռոմում: Այժմ, հավանաբար, գավաթը կուղևորի Ֆլորենցիա»,- «Յուրահատուկի» խոսքերը մեջբերում է IFTV-ն:
Նշենք, որ «Լացիոն» Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակիչում ընդհանուր դիմակայությունում 2:4 հաշվով պարտվեց հոլանդական «ԱԶ Ալկմարին»՝ դուրս մնալով հետագա պայքարից:
Հիշեցնենք, որ «Ռոման» դեռևս միակ ակումբն է, որը դարձել է Կոնֆերենցիաների լիգայի հաղթող:
Վերջում ավելացնենք, որ մարտի 19-ին՝ Ա սերիայի 27-րդ տուրի շրջանակում «Լացիոն» ու «Ռոման» մրցելու են միմյանց դեմ:
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԶ-Ալկմար, Ժոզե Մոուրինիո, Լացիո, Կոնֆերենցիաների լիգա, Ռոմա