Մոուրինիոն նշել է, թե մինչև երբ է պատրաստվում մարզչական գործունեությամբ զբաղվել
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինոին կարծես թե դեռևս չի պատրաստվում թողնել մարզչական գործենությունը։
«Ես դեռևս 57 տարեկան եմ և բավականին երիտասարդ եմ իմ մանսագիտության համար։ Կարծում եմ՝ առջևում դեռ 10-15 տարի կա։
Շատերն ասում են, որ ես արդեն երկար կարիեր եմ ունեցել, սակայն դրա վերջը ես դեռ չեմ տեսնում։ Ես մարզիչ աշխատելուց զգում եմ այն նույն կիրքը, ինչ երիտասարդ տարիներին և ունեմ ամեն օր մի բան սովորելու ցանկություն։ Ես հաճույք եմ ստանում աշխատանքից և մազերս սպիտակել են ոչ թե աշխատանքային սթրեսից, այլ պատճառներից»,- նշել է Մոուրը, ում խոսքերը փոխանցում է INews-ը։
Հիշեցնենք, որ պորտուգալացի մասնագետը իր մարզչական կարիերայի ընթացքում մարզել է «Բենֆիկան», «Լեյրան», «Պորտուն», «Չելսին» (երկու անգամ), «Ինտերը», «Ռեալ Մադրիդը», «Մանչեսթեր Յունայթեդը», իսկ 2019 թվականի նոյեմբերից մարզում է «Տոտենհեմը»։ Ժոզե Մոուրինիոն 1996-2000 թթ․ աշխատել է նաև «Բարսելոնայի» մարզչական համակարգում՝ որպես գլխավոր մարզչի օգնական, թարգմանիչ։
# Բարսելոնա, բենֆիկա, Ժոզե Մոուրինիո, Ինտեր, Լեյրա, Մանչեսթեր-Յունայթեդ, Չելսի, Պորտու, Ռեալ Մադրիդ, Տոտենհեմ