Պաշտոնական. Մոուրինիոն կգլխավորի Ռոման

Պաշտոնական. Մոուրինիոն կգլխավորի Ռոման

04/05/2021 - 17:53

Ինչպես տեղեկացնում է «Ռոմայի» պաշտոնական կայքը, 2020/21 մրցաշրջանից սկսած ակումբի նոր գլխավոր մարզիչ կդառնա Ժոզե Մոուրինիոն ։

Աղբյուրի փոխանցմամբ` կողմերը կնքելու են 3 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կմտնի 2021 թ. հուլիսի 1-ից, իսկ այդ պաշտոնում պորտուգալացի մասնագետը կփոխարինի Պաուլու Ֆոնսեկային։

Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինիոյի վերջին աշխատավայրը եղել է «Տոտենհեմը», որը մարզել է 2019-2021 թթ.։

58-ամյա մասնագետն Ա սերիայում աշխատելու փորձ արդեն ունի, քանի որ 2008-2010 թթ. մարզել է «Ինտերը», որի ղեկին նվաճել է 5 տիտղոս, այդ թվում նաև Չեմպիոնների լիգան։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023