Մոուրինիոն իր ուսին դաջել է ՉԼ-ի, ԵԼ-ի և ԿԼ-ի գավաթները📸
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել` ցույց տալով, որ իր ուսին դաջել է Չեմպիոնների լիգայի, Եվրոպա լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի գավաթները։
Դրանից առաջ էլ «Յուրահատուկը» ևս մեկ գրառում էր կատարել` բացատրելով, թե ինչու է նման որոշում կայացրել։
«Հռոմեական հանրության ուրախությունը դրդեց ինձ գնալ այս քայլին։
Այդ ժամանակ ես մտածեցի ինչ-որ յուրահատուկ բանի մասին` մի բան, որը պատիվ կբերեր այն ակումբներին, որտեղ ես հաղթել եմ եվրոպական մրցաշարերում։
Միևնույն ժամանակ, ցանկանում էի այնպիսի դաջվածք, որից կարող եմ միայն ես ունենալ»,- գրել է պորտուգալացի մասնագետը։
Հավելենք, որ Ժոզե Մոուրինիոն միակ մասնագետն է, ով հաղթել է բոլոր երեք եվրագավաթային մրցաշարերում։ Նա Չեմպիոնների լիգան հաղթել է «Պորտուի» (2004 թ.) և «Ինտերի» (2010 թ.), Եվրոպա լիգան` «Պորտուի» (2003 թ.) և «Մանչեսթեր Յունայթեդի» (2017 թ.), իսկ Կոնֆերենցիաների լիգան` «Ռոմայի» (2022 թ.) ղեկին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Եվրոպա-լիգա, Ժոզե Մոուրինիո, Ինտեր, Կոնֆերենցիաների լիգա, Մանչեսթեր-Յունայթեդ, Չեմպիոնների-լիգա, Պորտու, Ռոմա