Մոնակոն հրաժարվել է աստղաբաշխական գումարի դիմաց վաճառել իր հարձակվողին
Կատալոնական «Բարսելոնան» շարունակում է փնտրել նոր հարձակվող։
Foot Mercato-ի տեղեկություններով, ակումբի ներկայացուցիչները հանդիպել են «Մոնակոյի» ղեկավարության հետ և 80 մլն եվրո են առաջարկել մոնեգասկյան ակումբի կենտրոնական հարձակվող Վիսամ Բեն-Յեդերի համար։
Ֆրանսիական ակումբի ղեկավարությունը մերժել է այդ առաջարկը, քանի որ չի ցանկանում վաճառել իր լավագույն ռմբարկուին։
Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ «կապտանռնագույնները» հետաքրքրված են նաև «Վալենսիայի» հարձակվող Ռոդրիգո Մորենոյի և «Արսենալի» գոլահար Պիեր-Էմերիկ Օբամեյանգի ծառայություններով։
# Արսենալ, Բարսելոնա, Մոնակո, Պիեր-Էմերիկ-Օբամեյանգ, Ռոդրիգո Մորենո, Վալենսիա, Վիսամ Բեն-Յեդեր, տրանսֆերներ