ՄՅՈՒ-ն ու Պորտուն համաձայնության են հասել
«Պորտուի» ձախ պաշտպան Ալեքս Տելեսը կարիերան շարունակելու է «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է The Guardian-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, մանկունյական ակումբը 27-ամյա բրազիլացի պաշտպանի դիմաց կվճարի 15 մլն եվրո, իսկ կողմերի միջև պայմանագիրը կկնքվի «4+1» տարբերակով։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Տելեսն արդեն Մանչեսթերում է և բուժզննում է անցել նոր ակումբի համար։ Կոմղերը շուտով պաշտոնապես կհայտարարեն գործարքի մասին։
Ալեքս Տելեսը 2016 թվականից հանդես է գալիս «Պորտուի» կազմում, որի մարզաշապիկով ընդհանուր առմամբ մասնակցել է 195 հանդիպման՝ դառնալով 26 գոլի և 57 գոլային փոխանցման հեղինակ։
# Ալեքս Տելես, Մանչեսթեր-Յունայթեդ, Պորտու, տրանսֆերներ