ՄՅՈՒ-ն, Արսենալն ու Նյուքասլը հետաքրքրված են Այաքսի աստղի ծառայություններով
«Այաքսի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Մոհամեդ Քուդուսը, հնարավոր է, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո փոխի ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է The Athletic-ը, գանացի ֆուտբոլիստի ու հոլանդական ակումբի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2025 թ. հունիսի 30-ին։
Ամստերդամը ներկայացնող ակումբը ևս 1 տարով պայմանագիրը երկարաձգելու առաջարկ է կատարել, սակայն 22-ամյա ֆուտբոլիստը մերժել է այն ու «Այաքսի» ղեկավարությանը հայտնել, որ մտադիր է հեռանալ ակումբից։
Աղբյուրի փոխանցմամբ` Քուդուսի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը», «Նյուքասլն» ու «Արսենալը», որոնք հետևում են երիտասարդ ֆուտբոլիստի խաղին։
Հաղորդվում է, որ «Այաքսը» Քուդուսի վաճառքից ցանկանում է վաստակել նվազագույնը 46 մլն եվրո։
Հավելենք, որ Մոհամեդ Քուդուսն ընթացիկ մրցաշրջանում «Այաքսի» կազմում բոլոր մրցաշարերի շրջանակուն անցկացրել է 41 հանդիպում` դառնալով 18 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Այաքս, Արսենալ, Մանչեսթեր-Յունայթեդ, Մոհամեդ Քուդուս, Նյուքասլ, տրանսֆերներ