Մբապեի, Ռյուդիգերի, Էնդրիկի գոլերը բարդ հաղթանակ պարգևեցին Ռեալին  Շտուտգարտի դեմ խաղում 🎥

Մբապեի, Ռյուդիգերի, Էնդրիկի գոլերը բարդ հաղթանակ պարգևեցին Ռեալին Շտուտգարտի դեմ խաղում 🎥

18/09/2024 - 00:58

Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի առաջին տուրում Մադրիդի «Ռեալը» տանը մրցեց գերմանական «Շտուտգարտի» դեմ։

«Արքայական» ակումբը բավական բարդ հանդիպում անցկացրեց և դժվարությամբ կոտրեց մրցակցի դիմադրությունը` հաղթելով 2:1 հաշվով։

Տանտերերին երկրորդ կեսի մեկնարկում` 46-րդ րոպեին, առաջ մղեց թիմի նորեկ Կիլիան Մբապեն, հյուրերի պատասխան գոլը 68-րդ րոպեին խփեց Դենիս Ունդավը։

«Ռեալին» 83-րդ րոպեին հաղթանակ գոլը խփեց Անտոնիո Ռյուդիգերը, իսկ 90+5-րդ րոպեին հանդիպման վերջակետը դրեց Էնդրիկը։

Այսպիսով, Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը մրցաշարի նոր խաղարկությունում տարավ առաջին հաղթանակը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023