Մկրտչյան. «Նայում եմ Թուրքիայի դեմ խաղի մեկնարկային կազմին՝ 11-ից 6-ը «Փյունիկի» ակադեմիայի սաներ են»
Մկրտչյան. «Նայում եմ Թուրքիայի դեմ խաղի մեկնարկային կազմին՝ 11-ից 6-ը «Փյունիկի» ակադեմիայի սաներ են»
27/03/2026 - 23:15

«Փյունիկի» նախկին մամուլի խոսնակ Լիանա Մկրտչյանը սոցցանցերում հրապարակում է արել` անդրադառնալով Եվրոպայի առաջնության որակավորման B լիգայի B2 խմբի երկրորդ տուրում Հայաստանի Մ19 հավաքականի` Թուրքիայի թիմի դեմ խաղում գրանցած ոչ-ոքիին (1:1)։

«Երբ հետևում ես Մ19 հավաքականի խաղին, հասկանում ես՝ հայկական ֆուտբոլն ապագա ունի։ Նույնիսկ առանց հաղթանակի, այս տղաների խաղը հույս է ներշնչում։

Նայում եմ Թուրքիայի դեմ խաղի մեկնարկային կազմին՝ 11-ից 6-ը «Փյունիկի» ակադեմիայի սաներ են։

Ինձ համար սա կրկնակի ուրախություն է։ Այս տղաների աճին հետևել եմ դեռ պատանի տարիքից, նրանցից ոմանց հետ մեկնել եմ միջազգային մրցաշարերի ու եղել հավաքների։

Ակամայից հիշում եմ ՀՖՖ ղեկավարների այն թեզերը, թե իբր ակումբն ու Արթուր Սողոմոնյանը «ոչինչ չեն արել» մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման համար։

Հարց է առաջանում՝ բա այս խաղացողները որտեղի՞ց հայտնվեցին։

Ժամանակն է արդար գնահատել իրական աշխատանքը։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր տարիներով աշխատել են հավաքականի այս կազմի տղաների վրա»,- գրել է Մկրտչյանը։

Ռազմիկ Գրիգորյանի գլխավորած թիմը 2 միավորով երրորդ տեղում է B2 խմբում։

Մրցաշարի վերջին խաղում հայ ֆուտբոլիստները մարտի 30-ին կհանդիպեն Ջիբրալթարի Մ19 հավաքականին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026