Մխիթարյան. «Սիրում եմ գոլեր խփել այս մարզադաշտում»
Իտալական Ա սերիայի 30-րդ տուրի շրջանակում «Ռոման» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Սամպդորիային»։
Հանդիպման միակ գոլը խփեց «գայլերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով խաղից հետո կիսվել է իր տպավորություններով.
«Անչափ կարևոր հաղթանակ տոնեցինք։
Առաջին խաղակեսում խփեցինք խիստ անհրաժեշտ գոլ, իսկ երկրորդ կեսում ստիպված էինք պահել հաշիվը, ինչը նորմալ է։
Պետք է շնորհակալություն հայտնեմ թիմակիցներիս այն ամենի համար, թե ինչպես նրանք պայքարեցին և ամեն ինչ տվեցին` այս խաղում հաղթելու համար։
Ես սիրում եմ այս մարզադաշտը (խմբ.` խոսքը Ջենոայի «Լուիջի Ֆերարիս» մարզադաշտի մասին է)։ Այստեղ մթնոլորտն ու երկրպագուները հիանալի են։ Սիրում եմ գոլեր խփել այս մարզադաշտում»,- հայազգի կիսապաշտպանի խոսքերը մեջբերում է «Ռոմայի» պաշտոնական կայքը։
Հավելենք, որ Հենրիխ Մխիթարյանը 2020 թ. նոյեմբերի 8-ին հեթ-տրիկի հեղինակ է դարձել «Լուիջի Ֆերարիս» մարզադաշտում` օգնելով «Ռոմային» 3:1 հաշվով հաղթել «Ջենոային»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Հենրիխ-Մխիթարյան, Ջենոա, Ռոմա, Սամպդորիա