Մխիթարյան. «Դեռ ժամանակ ունենք կանխելու Լեռնային Ղարաբաղում կատարվող ցեղասպանությունը»
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցցանցերի իր էջերում գրառում է կատարել` անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին.
«Տասը ամիս տևած շրջափակումից հետո սեպտեմբերի 19-ին ադրբեջանական զինուժն սկսեց դաժանորեն ռմբակոծել Լեռնային Ղարաբաղը։
Սիրտս կոտրվում է, երբ տեղեկանում եմ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և զանգվածային արտագաղթով Հայաստան փախչող հազարավոր հայ ընտանիքների ցավի, կորստի և մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին:
Իրավիճակը, որով այժմ Լեռնային Ղարաբաղում տառապում են մարդիկ, հիշողություններ է բերում պատմության ամենամութ ժամանակներից։
Մենք հաճախ ափսոսանքով հետ ենք նայում այդ սպանությունների, էթնիկ զտումների և համակենտրոնացման ճամբարների մութ էջերին և զղջում, որ ոչ ոք բավարար քայլեր չձեռնարկեց դրանք կանխելու համար:
Մենք չենք կարող հետ բերել անցյալի վայրագությունների զոհերին, բայց դեռ ժամանակ ունենք կանխելու Լեռնային Ղարաբաղում կատարվող ցեղասպանությունը։
Այս սարսափի մեջ մեզ անհրաժեշտ է շտապ մարդասիրական օգնություն և անհապաղ մոբիլիզացիա Լաչինի միջանցքով ու միջազգային դիտորդական առաքելության տեղակայում` մարդկության դեմ ուղղված այս հանցագործությունները դադարեցնելու համար:
Այժմ միջազգային առաջնորդները պետք է անհապաղ ոտքի կանգնեն էթնիկ զտումների դեմ և օգտագործեն բոլոր հնարավոր քաղաքական լծակները՝ տարածաշրջանում ռազմական գործողություններին վերջ դնելու համար։
Երեխաներն իրավունք ունեն խաղաղ ապրել իրենց հայրենիքում»,- գրել է Մխիթարյանը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արցախ, Ինտեր, Լեռնային Ղարաբաղ, Հայաստանի-հավաքական, Հենրիխ-Մխիթարյան