Մխիթարյանի գործակալը խոսել է հայ ֆուտբոլիստի ապագայի մասին
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Ռաֆայելա Պիմենտան խոսել է հայ ֆուտբոլիստի ապագայի մասին.
«Մենք պատրաստ ենք նոր պայմանագիր կնքել «Ինտերի» հետ։
Այժմ քննարկում ենք միայն նոր պայմանագրի ֆինանսական մանրամասները, ինչից հետո այն կողմերը կստորագրեն»,- բրազիլացի գործակալի խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ Մխիթարյանը «ներաձուրիների» մամուլի ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ ակնարկել էր, որ ցանկանում է կարիերան շարունակել միլանյան ակումբի կամզում։
Ֆաբրիցիո Ռոմանոն էլ հայտնել էր, որ պայմանագրի երկարաձգման հարցում կողմերի միջև բանակցությունները շարունակվելու են առաջիկա շաբաթներին։
Հավելենք, որ Մխիթարյանի ու «Ինտերի» միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թ. հունիսի 30-ը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ինտեր, Հենրիխ-Մխիթարյան, Ռաֆայելա Պիմենտա, տրանսֆերներ