Մխիթարյանը հոբելյանական նվաճման է հասել
Իտալական Ա սերիայի 15-րդ տուրում Միլանի «Ինտերը» սեփական դաշտում 3:1 հաշվով հաղթել է «Պարմային»։
«Ներաձուրիների» մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը երկու ասիստ և օգնել աչքի ընկնել խաղընկերներ Ֆեդերիկո Դիմարկոյին ու Նիկոլո Բարելային։
Trnasfermarkt-ը հայտնում է, որ 35-ամյա ֆուտբոլիստն ակումբային մակարդակում կատարել է 150-րդ գոլային փոխանցումը։
Հայ ֆուտբոլիստը Դորտմունդի «Բորուսիայում» կատարել է 49, «Ռոմայում»` 28, Դոնեցկի «Շախտյորում»` 23, «Ինտերում»` 16, Լոնդոնի «Արսենալում»` 13, Դոնեցկի «Մետալուրգում»` 11, իսկ «Մանչեսթեր Յունայթեդում»` 10 ասիստ։
Մխիթարյանը նաև 25 գոլային փոխանցում կատարել է Հայաստանի հավաքականում անցկացրած 95 խաղում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ա-սերիա, Արսենալ, Բորուսիա-Դորտմունդ, Ինտեր, Հայաստանի-հավաքական, Հենրիխ-Մխիթարյան, Մանչեսթեր Յունայթեդ, Մետալուրգ, Շախտյոր, Ռոմա