Մխիթարյանը կրկնեց Զլատան Իբրահիմովիչի, Ջոն Քարյուի և Ադրիան Մուտուի տպավորիչ ցուցանիշը
Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում «Ինտերը» C խմբի շրջանակում սեփական հարկի տակ 4:0 հաշվով ջախջախեց «Վիկտորիա Պլզենին»։
Միլանյան ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը, ով 35-րդ րոպեին դարձավ նաև գոլի հեղինակ։
Ինչպես տեղեկացնում է Gracenote Live-ը, հայազգի ֆուտբոլիստը դարձել է միայն չորրորդ ֆուտբոլիստը, ով եվրագավաթային մրցաշարերում գոլի հեղինակ է դարձել 7 տարբեր ակումբների կազմում` կրկնելով Զլատան Իբրահիմովիչի, Ջոն Քարյուի և Ադրիան Մուտուի ցուցանիշը։
Նշենք, որ Մխիթարյանը, «Ինտերից» բացի, եվրագավթային մրցաշարերի շրջանակում գոլի հեղինակ դարձել է նաև «Մետալուրգ Դոնեցկի», «Շախտյոր Դոնեցկի» «Բորուսիա Դորտմունդի», «Մանչեսթեր Յունայթեդի», «Արսենալի» և «Ռոմայի» կազմում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ադրիան Մուտու, Եվրոպա-լիգա, Զլատան-Իբրահիմովիչ, Ինտեր, Կոնֆերենցիաների լիգա, Հենրիխ-Մխիթարյան, Չեմպիոնների-լիգա, Ջոն Քարյու, Վիկտորիա-Պլզեն