Մխիթարյանը կողմնորոշվել է իր ապագայի հարցում
Ինչպես տեղեկացնում է Il Romanista-ն, «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը որոշել է մնալ հռոմեական ակումբում։
Աղբյուրի փոխանցմամբ` «գայլերը» նրան առաջարկել են պայմանագիր «2+1» սկզբունքով։
Նշվում է, որ Մխիթարյանը գոհ է մնացել ստացած առաջարկից, սակայն նրա գործակալ Մինո Ռայոլան հորդորել է չշտապել ընդունել այն, քանի որ, բացառված չէ, որ ավելի շահավետ առաջարկ կստանա։
Հայազգի ֆուտբոլիստը վերջերս առաջարկներ է ստացել «Մոնակոյից» և «Զենթից», որոնք նրան չեն գոհացրել։
Սպասվում է, որ Մխիթարյանն առաջիկա օրերին, ամենայն հավանականությամբ, նոր պայմանագիր կստորագրի «Ռոմայի» հետ։
Հաղորդվում է նաև, որ «Ռոմայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն նույնպես մտադիր է պահել 32-ամյա ֆուտբոլիստին` չնայած տարիներ առաջ «ՄՅՈՒ»-ում ունեցած կոնֆլիկտին։ Այդ տեղեկատվությունը վերջերս հաստատել էր նաև իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Զենիթ, Հենրիխ-Մխիթարյան, Մինո Ռայոլա, Մոնակո, Ռոմա, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո